Մատչելիության հղումներ

Լավրով․ Արևմուտքում աննախադեպ ռուսատյացություն է


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսատյացության մակարդակը արևմտյան երկրներում ավելի բարձր է, քան «սառը պատերազմի» տարիներին:

«Այս ռուսատյացությունը աննախադեպ է: «Սառը պատերազմի» ժամանակ մենք երբեք նման բան չենք տեսել», - ասել է Լավրովը մոսկովյան «Կոմերսանտ» պարբերականի հետ զրույցում:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև նախազգուշացրել է՝ Մոսկվան ունի իր «կարմիր գծերը», որ այլ երկրները չպետք է անցնեն, և ընդգծել, թե արևմտյան լուրջ քաղաքական գործիչները հասկանում են, որ պետք է հարգել այդ «կարմիր գծերը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG