Մատչելիության հղումներ

Հյուսիսկորեական պատվիրակությունը ժամանել է Սեուլ


Հյուսիսկորեական հայտնի «Մորանբոնգ» փոփ-խմբի անդամ Հյոն Սոնգ-Վոլը այցելում է Հարավային Կորեայի արվեստի կենտրոններից մեկը, որտեղ նախատեսված է խմբի համերգը, 21-ը հունվարի, 2018թ․
Հյուսիսկորեական հայտնի «Մորանբոնգ» փոփ-խմբի անդամ Հյոն Սոնգ-Վոլը այցելում է Հարավային Կորեայի արվեստի կենտրոններից մեկը, որտեղ նախատեսված է խմբի համերգը, 21-ը հունվարի, 2018թ․

Հյուսիսային Կորեայի յոթ հոգանոց պատվիրակությունը այսօր ժամանել է Սեուլ: Սա հյուսիսկորեական պաշտոնական պատվիրակության առաջին այցն է Հարավային Կորեա վերջին չորս տարիների ընթացքում:

Պատվիրակությունը պետք է ժամաներ դեռ երեկ, սակայն վերջին պահին այցելությունը չեղարկվել էր՝ առանց պատճառներ նշելու:

Այցը տեղի է ունենում երկու շաբաթ անց այն բանից հետո, երբ Փհենյանը և Սեուլը պայմանավորվեցին, որ Հյուսիսային Կորեայի մարզիկներն ու մշակութային խմբերը կմասնակցեն փետրվարի 9-ից մեկնարկողՁմեռային օլիմպիական խաղերին:

Հյուսիսային Կորեան մրցումներին ուղարկելու է 22 մարզիկ:

Երկու կողմերի պաշտոնյաները հուսով են, որ Հյուսիսի մասնակցությունը կօգնի մեղմել Փհենյանի կողմից միջուկային զենքի և բալիստիկ հրթիռների փորձարկումների հետևանքով Կորեական թերակղզում ստեղծված լարվածությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG