Մատչելիության հղումներ

Հայկական կողմը հակառակորդի կողմից երկու ԱԹՍ-ի կիրառման դեպք է արձանագրել


Լուսանկարը՝ ԼՂ ՊԲ-ի
Լուսանկարը՝ ԼՂ ՊԲ-ի

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը (ՊԲ) հայտնում է, որ երեկ ադրբեջանական զինուժը գործողության մեջ է դրել ևս մեկ հարվածային ԱԹՍ:

«Երեկ՝ հունվարի 20-ին, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդի կողմից՝ ականանետի արկի կիրառմամբ, անօդաչու թռչող սարք օգտագործելուց հետո ՊԲ օրերատիվ տվյալներով պարզվել է, որ նշված ուղղությանը հարակից մեկ այլ բնագծում ադրբեջանական զինուժը գործողության մեջ է դրել ևս մեկ հարվածային ԱԹՍ, բայց այս անգամ՝ ականանետի արկի փոխարեն կիրառելով սովորական բաժակի մեջ կաղապարված ձեռքի նռնակ», - մասնավորապես ասված է հաղորդագրությունում:

ՊԲ-ի գնահատմամբ, դա «տնայնագործությամբ (кустарный) պատրաստված «ռազմատեխնիկական» միջոց է»:

Հիշեցնենք, այսօր ավելի վաղ հայտնի դարձավ, որ երեկ ադրբեջանական կողմը շփման գծի հյուսիսային հատվածում անօդաչու թռչող սարքից հայ դիրքապահների ուղղությամբ կիրառել է ականանետի արկ:

Պաշտպանության բանակի հաղորդմամբ, հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում հայկական կողմը որևէ կորուստ չի ունեցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG