Մատչելիության հղումներ

Պաշտոնական Անկարան և Սիրիայի քրդական ուժերը միմյանց հակասող հայտարարություններ են անում


Անկարա - Թուրքական զինուժի ղեկավարությունը քննարկում է Աֆրինի քրդերի դեմ գործողությունները, 20-ը հունվարի, 2018թ․
Անկարա - Թուրքական զինուժի ղեկավարությունը քննարկում է Աֆրինի քրդերի դեմ գործողությունները, 20-ը հունվարի, 2018թ․

Թուրքական զինուժը հայտարարում է, թե հարվածներ է հասցրել քրդական 153 օբյեկտների Սիրիայի Աֆրին շրջանում: Ըստ պաշտոնական հաղորդագրության, դրանց թիրախում են եղել քրդերի ռազմական հենակետերն ու զինանոցները:

Քրդերը, սակայն, հայտարարում են քաղաքացիական զոհերի մասին: «Ֆրանսպրես»-ի հետ զրույցում վերջիններս պնդել են, թե թուրքական կողմի հարվածներից առնվազն յոթ խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝մեկ երեխա:

Անկարան արդեն երրորդ օրն է` փաստացի ռազմական գործողություններ է իրականացնում Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող քրդերի դեմ, չնայած Վաշինգտոնը շաբաթասկզբին կրկին հորդորել էր Անկարային այդ քայլին չգնալ և ուժերը կենտրոնացնել տարածաշրջանում «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարի վրա:

Երեկ թուրքական ագրեսիան դատապարտել է նաև Սիրիայի կառավարությունը` կոչ անելով միջազգային հանրությանը անհապաղ դադարեցնել այն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG