Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Իսրայել և Պաղեստին առանձին պետությունների ստեղծմանը


Մայք Փենս
Մայք Փենս

Միացյալ Նահանգները կաջակցի Իսրայել-Պաղեստին, երկու առանձին պետությունների ստեղծմանը, եթե կողմերը գան համաձայնության, ասել է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը Եգիպտոսում՝ նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիի հետ հանդիպումից հետո:

«Միացյալ Նահանգները խորապես հավատարիմ է Մերձավոր Արևելքում խաղաղության շուրջ բանակցությունների վերսկսմանը», - հավաստիացրել է Փենսը, ով պատրաստվում է Եգիպտոսից մեկնել Հորդանան, ապա` Իսրայել:

ԱՄՆ փոխնախագահի տարածաշրջանային այս այցը տեղի է ունենում Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու` նախագահ Թրամփի որոշումից ավելի քան մեկ ամիս անց: Սպիտակ տան ղեկավարի այդ քայլը բորբոքել է պաղեստինցիներին, որոնք Երուսաղեմն իրենց ապագա պետության մայրաքաղաքն են համարում:

Փենսի և պաղեստինցիների միջև հանդիպում այս այցի ընթացքում նախատեսված չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG