Մատչելիության հղումներ

Իրանի հարցը՝ Թիլերսոնի եվրոպական այցի առանցքում


Պաշտոնական Վաշինգտոնը հաղորդում է՝ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի՝ հաջորդ շաբաթ Եվրոպա կատարելիք այցի առանցքում է լինելու Իրանի հարցը:

Ամսվա սկզբին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե ուզում է աշխատել եվրոպացի գործընկերների հետ՝ խմբագրելու իր նախորդի՝ Բարաք Օբամայի օրոք Թեհրանի հետ կնքված համաձայնագիրը, որով Իրանը խոստացել էր դադարեցնել միջուկային փորձարկումները՝ միջազգային պատժամիջոցները վերացնելու դիմաց:

Դոնալդ Թրամփը պնդում է, թե այս գործարքում բազմաթիվ աղետալի սխալներ կան, և սպառնում է դուրս գալ համաձայնագրից, եթե դրանք չուղղվեն 120 օրվա ընթացքում:

Պաշտոնական Թեհրանը հայտարարել է, թե դեմ կլինի համաձայնագրի ցանկացած վերանայման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG