Մատչելիության հղումներ

«Ազատ Եվրոպա / Ազատություն Ռադիոկայանը» ափսոսանք է հայտնել Իսլամաբադում ռադիոկայանի գրասենյակի փակման կապակցությամբ


«Ազատ Եվրոպա / Ազատություն Ռադիոկայանը» ափսոսանք է հայտնել Իսլամաբադում ռադիոկայանի գրասենյակը փակելու՝ Պակիստանի ներքին գործերի նախարարության որոշման կապակցությամբ:

Տեղական իշխանությունները հայտարարել էին, թե ըստ հետախուզական ծառայությունների, ռադիոկայանի ծրագրերը հակասում են Պակիստանի շահերին և համընկնում են «թշնամական վերաբերմունք ունեցող գործակալության օրակարգին»:

«Մեր լրագրողները Պակիստանի քաղաքացիներ են, որոնք հավատարիմ են իրենց երկրին», -հայտարարել է «Ազատ Եվրոպա / Ազատություն Ռադիոկայանի» նախագահ Թոմ Քենթը՝ պահանջելով ապահովել լրագրողների անվտանգությունը և թույլ տալ, որ նրանք շարունակեն իրենց աշխատանքը առանց վախի ու խոչընդոտների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG