Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայի վարչապետը մերժել է եվրոպացի քաղաքական գործիչների առաջարկը` կառույցի դուրս գալու որոշումը վերանայելու վերաբերյալ:

«Երկրորդ հանրաքվե այդ հարցով չի լինի», ֊ ասել է Թերեզա Մեյը այսօր Bild-ում հրապարակված հարցազրույցում:

Մեծ Բրիտանիայի վարչապետը միաժամանակ հավաստիացրել է, որ Լոնդոնը կշարունակի համագործակցությունը եվրոպական ընտանիքի հետ պաշտպանության, անվտանգության ու այլ ոլորտներում: - «Մենք լքում ենք Եվրամիությունը, բայց ոչ` Եվրոպան», ֊ ասել է նա:

Ավելի վաղ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը առաջարկել էին Մեծ Բրիտանիային դուրս չգալ Եվրամիությունից: Եթե Լոնդոնում կառավարությունը չփոխի իր դիրքորոշումը, հաջորդ տարի` 2019ին, Բրեքզիթը կմտնի ուժի մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG