Մատչելիության հղումներ

Մխիթարյանի և Սանչեսի փոխանակման հարցում դեռ համաձայնություն չկա․ Մոուրինյո


Ժոզե Մոուրինյո, արխիվ
Ժոզե Մոուրինյո, արխիվ

«Մանչեսթր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այսօր հայտարարել է, թե Հենրիխ Մխիթարյանի և «Արսենալի» ռմբարկու Ալեքսիս Սանչեսի փոխանակման հարցում դեռ համաձայնություն չկա:

«Կարծում եմ՝ «Արսենալի» մարզչի ասուլիսից հետո թաքցնելու կամ ժխտելու կարիք չկա. բոլորն էլ գիտեն, որ մենք բանակցությունների մեջ ենք, սակայն, որևէ բան դեռ որոշված չէ, և այս պահին Մխիթարյանը մեր խաղացողն է, Սանչեսը՝ «Արսենալի»,- ասել է Մուորինյոն, հավելելով, թե ինքն այդ բանակցություններին չի մասնակցում:

Պորտուգալացի մարզիչը նաև տեղեկացրել է, որ Մխիթարյանը Յունայթեդ - Բըրնլի՝ վաղը կայանալիք հանդիպմանը չի մասնակցելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG