Մատչելիության հղումներ

Թուրքիայում 6-րդ անգամ երկարաձգվեց հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրությունը


Թուրքիա - Զրահամեքենա Ստամբուլում, հուլիս, 2016թ․
Թուրքիա - Զրահամեքենա Ստամբուլում, հուլիս, 2016թ․

Թուրքիայում վեցերորդ անգամ երկարաձգվել 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրությունը:

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ, հարցը քննարկվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նախագահությամբ տեղի ունեցած Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, ապա համապատասխան առաջարկն ուղարկվել է Ազգային մեծ ժողովի հաստատմանը:

Որոշումը ուժի մեջ է մտել հունվարի 19-ին 01:00-ից սկսած: Վերջին անգամ արտակարգ դրությունը երկարաձգվել էր հոկտեմբերի 19-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG