Մատչելիության հղումներ

Անկարան կմերժի համագործակցության ցանկացած առաջարկ՝ ԵՄ անդամակցությունից բացի. Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար


Օմեր Չելիկ, արխիվ
Օմեր Չելիկ, արխիվ

Անկարան կմերժի համագործակցության ցանկացած առաջարկ՝ Եվրամիության լիիրավ անդամակցությունից բացի, «Ռոյթերզ»-ին ասել է Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիկը, զգուշացնելով՝ ներկայիս իրավիճակը հիմք չի տալիս իր երկրին պահպանել փախստականներին ընդունելու հարցով Բրյուսելի հետ ձեռք բերված համաձայնությունները:

«Ինչ էլ դա կոչվի՝ արտոնյալ գործընկերություն, թե համագործակցություն ահաբեկչության դեմ, միևնույն է, նման առաջարկը չի քննարկվի Թուրքիայում», - ասել է թուրք նախարարը:

Երկու շաբաթ առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել էր, թե Թուրքիայում ներկայումս տիրող իրավիճակն ու վերջին զարգացումները թույլ չեն տալիս առաջընթաց արձանագրել Եվրամիությանը անդամակցելու՝ տասնամյակներ ձգվող բանակցություններում:

Բրյուսելում մտահոգություն են հայտնում Թուրքիայում 2016 թվականի հեղաշրջման փորձից հետո սկսված հետապնդումների հարցով:

Արյունալի այդ իրադարձություններից հետո Էրդողանի վարչակազմը շուրջ 50 հազար մարդու է ձերբակալել, ևս 150 հազարը, այդ թվում՝ ուսուցիչներ, լրագրողներ ու դատավորներ, պաշտոնանկ են արվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG