Մատչելիության հղումներ

Առատ ձյունը չի խաթարել երթևեկությունը Շիրակի մարզում և Գյումրիում


Այս գիշեր Շիրակի մարզում և մասնավորապես Գյումրիում առատ ձյուն է տեղացել:

«Ազատությանը» շրջել է քաղաքում՝ տեսնելու, թե ինչ վիճակում են փողոցները: Օրինակ, Գարեգին Նժդեհի փողոցը, որտեղ բավականին ինտեսիվ երթևեկություն կա, ավազով մշակված չէր: Անկախության հրապարակից արդեն երևում էր, որ փողոցներում և՛ տեխնիկա էր աշխատել, և՛ դրանք ավազով մշակվել են: Վարորոդներից ոմանք գոհ էին, ոմանք էլ՝ դժգոհ փողոցների վիճակից:

Միջպետական Գյումրի - Վանաձոր ճանապարահատվածին, մասնավորապես Ջաջուռի ոլորաններում ձյան շերտը կար, բայց այն մշակված էր ավազով:

Վանաձորից Գյումրի և հակառակ ուղղությամբ երթևեկությունն ինտեսիվ չէր: Վանաձորից Գյումրի ուղևորվող մեքենաներից մեկի վարորդն «Ազատության» հետ զրույցում «նորմալ» գնահատեց:

Շիրակի մարզպետարանի ճանապարհաշինութան բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ մարզում փակ ճանապարհներ չկան, բայց դժվարանցանելի հատվածներ կան․ - «Հիմնականում Աշոցքի, Ջաջուռի ոլորանների, Լանջիկի հատվածներում ձյան տեղումների հետ միասին կա նաև քամի՝ 15-20 մետր վայրկյան արագությամբ: Այս պահի դրությամբ ճանապարհների որոշ հատվածներում կա մերկասառույց, բայց ճանապարհները բոլորը բաց են: Փակ ճանապարհներ չկան»:

Հարցին, թե եղել են արդյոք ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաներ, Խնձրցյանը պատասխանեց․ - «Մեզ ահազանգ չի եղել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG