Մատչելիության հղումներ

Իսրայելցի ոստիկանները պաղեստինցի զինյալի են ոչնչացրել


Պաղեստինցիների բողոքի ակցիան Հորդանանի Արևմտյան ափի շրջանում, 9-ը հունվարի, 2018թ.
Պաղեստինցիների բողոքի ակցիան Հորդանանի Արևմտյան ափի շրջանում, 9-ը հունվարի, 2018թ.

Իսրայելի ոստիկանները Հորդանանի Արևմտյան ափի շրջանում ոչնչացրել են պաղեստինցի զինյալ, «Համաս» շարժման անդամ Ահմեդ Ջարարին, ով անցած շաբաթ մի ռաբբիի (հուդայական սպասավոր) է սպանել:

Ոստիկանության խոսնակ Միքի Ռոզենֆելդն ասել է, որ Ջենին ավանում տեղի ունեցած այդ գործողության ընթացքում իսրայելցի երկու ոստիկան վիրավորվել է: Ձերբակալվել է ևս մեկ համասական:

Իսրայելի բանակը բուլդոզերներով ավերել է Ջարարին պատկանող երեք տուն և վնասել չորրորդը: Իսրայելցիների հաստատած կարգի համաձայն՝ զինյալներին պատկանող տները քանդվում են, իսկ բնակիչները՝ վտարվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG