Մատչելիության հղումներ

Ամերիկյան ուժերն անժամկետ կմնան Սիրիայում․ Թիլերսոն


ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ելույթ է ունենում Սթենֆորդի համալսարանում, Սթենֆորդ, Կալիֆորնիա, 17-ը հունվարի, 2018թ.
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ելույթ է ունենում Սթենֆորդի համալսարանում, Սթենֆորդ, Կալիֆորնիա, 17-ը հունվարի, 2018թ.

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը երեկ ասել է, որ ամերիկյան ուժերն անժամկետ մնալու են Սիրիայում՝ ոչ միայն զինյալների դեմ պայքար մղելու, այլև Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմին և դրա դաշնակից Իրանին հակազդելու համար:

Հունվարի 17-ին Թիլերսոնի հնչեցրած հայտարարությամբ Վաշինգտոնը, փաստորեն, առաջին անգամ հրապարակավ տեղեկացրել է Սիրիայում առանց ժամանակային սահմանափակման զորախումբ պահելու մտադրության մասին:

Թիլերսոնն ընդգծել է, որ ամերիկացիների նպատակն է ոչնչացնել «Իսլամական պետության» ջոկատները և կանխել դրանց հնարավոր վերադարձը Սիրիա:

Նրա փոխանցմամբ, ամերիկյան մյուս նպատակն է դուրս մղել Սիրիայից Իրանի զինվորական խորհրդականներին և զինյալներին ու ստեղծել կայունության պայմաններ, որոնք կընձեռեն Ասադին փոխարինելու հնարավորություն:

Սթենֆորդի համալսարանում իր ելույթում Թիլերսոնն ասել է, որ այս պահին Սիրիայից ամերիկյան բոլոր ուժերի դուրսբերումն Ասադին կտա Սիրիայի ժողովրդի նկատմամբ դաժան գործելակերպը շարունակելու հնարավորություն:

«Սեփական ժողովրդի մարդասպանը չի կարող երկարատև կայունություն ապահովել, կայուն, միացյալ և անկախ Սիրիայի համար ի վերջո անհրաժեշտ է Ասադին փոխարինող վարչակարգ», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Ամերիկայի Միացյալ Նահանգներն այսօրվա դրությամբ Սիրիայում տեղակայել է մոտ 2 հազար զինծառայող:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG