Մատչելիության հղումներ

Տավուշում ադրբեջանցիների կրակոցից զինվոր է վիրավորվել, կյանքին վտանգ չի սպառնում


Նախազգուշացնող նշան Տավուշի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանին

Տավուշի մարզում երեկ ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորվել է ՊՆ N զորամասի զինծառայող Ադիբեկ Միկոյանը։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Արծրուն Հովհաննիսյան, արխիվ
Արծրուն Հովհաննիսյան, արխիվ

Ըստ ՊՆ խոսնակի, վիրավոր զինծառայողն այժմ գտնվում է «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում։ «Նրա կյանքին վտանգ չի սպառնում, նույնիսկ վերակենդանացման բաժանմունքում չի հիմա», - ասաց Հովհաննիսյանը։

Իրավիճակը Տավուշում, ըստ Հովհաննիսյանի, այս պահին հանգիստ է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG