Մատչելիության հղումներ

Ղազախստանում ավտոբուսի հրդեհից 52 մարդ է մահացել


Ղազախստան - Այրվող ավտոբուսը, 18-ը հունվարի, 2018թ․
Ղազախստան - Այրվող ավտոբուսը, 18-ը հունվարի, 2018թ․

Ղազախստանի Ակտոբեի շրջանում ավտոբուսի հրդեհից առնվազն 52 մարդ է մահացել, հինգը՝ վիրավորվել։

Ըստ շրջանի արտակարգ իրավիճակների վարչության պետի, բոլոր մահացածներն ու վիրավորները Ուզբեկստանի քաղաքացիներ են։

Նախնական տվյալներով՝ ավտոբուսում 57 մարդ է եղել։

Դեպի վայրում աշխատում են ոստիկանները, քննիչները, փրկարարներն ու հոգեբանները։

Հրդեհի պատճառները դեռևս ճշտվում են։

«Ղազախստանի իրավասու մարմինների կողմից Ղազախստանում ՀՀ դեսպանությանը տրամադրված տվյալների համաձայն՝ Ակտյուբինսկի շրջանում տեղի ունեցած ավտոբուսի վթարի զոհերի մեջ հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան», - իր ֆեյսբուքյան էջում հաղորդում է Հայաստանի արտգործնախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG