Մատչելիության հղումներ

ԵՄ-ում Ռուսաստանին մեղադրում են Միության խարխլմանն ուղղված ապատեղեկատվության արշավի մեջ


ԵՄ անվտանգության գծով հանձնակատար Ջուլիան Քինգ, արխիվ

Եվրոպական հանձնաժողովը և օրենսդիրները մեղադրում են Ռուսաստանին Եվրամիության դեմ ապատեղեկատվության արշավ սկսելու մեջ, որի նպատակն է խարխլել Միությունը։ Եվրոպացի պաշտոնյաները կազմակերպված ռուսական արշավի դեմ պայքարելու միջոցները խստացնելու կոչ են անում։

Եվրամիության անվտանգության գծով հանձնակատար Ջուլիան Քինգը երեկ Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նիստում հայտարարել է՝ կասկածներ ունեն, որ պրոկրեմլյան ապատեղեկատվության արշավը կազմակերպված ռազմավարություն է, որի նպատակն է նույն ապատեղեկատվությունը տարածել որքան հնարավոր է շատ լեզուներով և շատ միջոցներով ու հաճախականությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG