Մատչելիության հղումներ

Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ կունենա ԵԽԽՎ-ում


Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում, արխիվ

Հայաստանի և Ավստրիայի նախագահները, ինչպես նաև Դանիայի վարչապետը կմասնակցեն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանին, որը տեղի կունենա Ստրասբուրգում՝ հունվարի 22-28-ին։

ԵԽԽՎ-ի մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 24-ին ելույթ կունենա, ապա կպատասխանի ԵԽԽՎ անդամների հարցերին։

Նստաշրջանի ընթացքում ԵԽԽՎ-ն նախագահ և մարդու իրավունքների նոր հանձնակատար կընտրի։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG