Մատչելիության հղումներ

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Սիրիայի հարցը


Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդում է, որ Սերգեյ Լավրովն ու Մեվլութ Չավուշօղլուն այսօր հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով «Սիրիայի երկխոսության ազգային կոնգրես»-ն անցկացնելու հետ կապված նախապատրաստական հարցերը:

Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորմանն ուղղված այդ կոնգրեսը նախատեսվում է անցկացնել հունվարի 29-30-ը՝ Սոչիում: Ենթադրվում է, որ հանդիպմանը կմասնակցեն հակամարտության բոլոր կողմերը, բացառությամբ ահաբեկչական խմբավորումների:

Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ հեռախոսազրույցում քննարկվել է նաև Բաշար ալ-Ասադի ռեժիմի զորքերի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների հարցը: Հեռախոսազրույցը կայացել է Լավրովի նախաձեռնությամբ, նշում է թուրքական կողմը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG