Մատչելիության հղումներ

Ուկրաինայի արևելքում հրադադարը խախտվում է՝ դառնալով նոր զոհերի պատճառ


Ուկրաինայի իշխանությունները հայտում են, որ երկրի արևելքում երկու զինվոր է զոհվել, ևս 5-ը վիրավորվել են զինվորական մեքենան պայթեցնելու հետևանքով:

Հունվարի 17-ին պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ անջատականների կողմից հրադադարը խախտելու հետևանքով երկու զինծառայող է վիրավորվել: Կիևը հայտնում է, որ անջատականները վերջին 24 ժամվա ընթացքում հրադադարը խախտել են երեք անգամ՝ կիրառելով նաև ականանետեր ու ռազմական մեքենաների կրակը: Անջատականներն իրենց հերթին ուկրաինական կառավարական զորքերին մեղադրում են հրադադարը յոթ անգամ խախտելու մեջ:

Ուկրաինայի արևելքում 2014-ի ապրիլից բռնկված զինված հակամարտության արդյունքում արդեն ավելի քան 10 հազար 300 մարդ է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG