Թուրքիայի ռազմական ծախսերը 2017 թվականին աճել են ավելի քան 12.5 տոկոսով: «Անադոլու» գործակալությունը, վկայակոչելով ֆինանսների նախարարությանը, հաղորդում է, որ անցած տարի պաշտպանության և անվտանգության ոլորտներին բյուջեից հատկացվել է ավելի քան 63 միլիարդ թուրքական լիրա (16․7 միլիարդ դոլար): Նախորդ տարի՝ 2016-ին հատկացվել էր ավելի քան 56 միլիարդ լիրա (14․7 միլիարդ դոլար):