Մինչ բանակցությունների մեկնարկը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն և Ղազախստանը տնտեսական հիանալի հարաբերություններ ունեն:
Նուրսուլթան Նազարբաևն ասել է, որ ներկայացնում է ոչ միայն Ղազախստանը, այլև Կենտրոնական Ասիայի մյուս երկրները: Նա բարձր է գնահատել Վաշինգտոնի ջանքերը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում և ընդգծել ԱՄՆ-ի հատուկ դերը Աֆղանստանում:
Կողմերը հայտնել են, որ 7 միլիարդ 500 միլիոն դոլարի առևտրային համաձայնագիր են ստորագրելու: