Մատչելիության հղումներ

Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի փոխնախագահին


Վարչապաետ Կարեն Կարապետյան, արխիվ
Վարչապաետ Կարեն Կարապետյան, արխիվ

Վարչապաետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին Չինաստանի արևելյան ափերի մերձակայքում իրանական «Սանչի» նավթատարի հրդեհվելու և խորտակման կապակցությամբ, ինչի հետևանքով զոհվել են նավի անձնակազմի տասնյակ աշխատակիցներ:

Ըստ Հայաստանի կառավարության պաշտոնական կայքէջի, ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. - «Խոր վշտով տեղեկացա իրանական նավթատարի վրա բռնկված հրդեհի հետևանքով մի քանի տասնյակ զոհերի ցավալի լուրի մասին: Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և խնդրում կարեկցանքի և սփոփանքի խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մերձավորներին: Ընդունեք, խնդրեմ, խորին հարգանացս հավաստիքը»։

Հիշեցնենք, հունվարի 6-ին Հարավային Կորեա ուղևորվող իրանական նավթային տանկերը՝ 32-հոգանոց անձնակազմով, բախվել է չինական բեռնատար նավի, ինչի հետևանքով տանկերի վրա հրդեհ է բռնկվել, և այն մեկ շաբաթ անց խորտակվել է: Փրկարարները հայտնաբերել են երեք մարմին, տանկերի անձնակազմի մյուս 29 անդամները ևս արդեն մահացած են համարվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG