Մատչելիության հղումներ

Ռուսաստանի հարավում հրկիզել են իրավապաշտպան «Մեմորիալ» կազմակերպության գրասենյակը


Ռուսաստան - «Մեմորիալ»-ի հրկիզված գրասենյակը Նազրանում, 17-ը հունվարի, 2018թ․
Ռուսաստան - «Մեմորիալ»-ի հրկիզված գրասենյակը Նազրանում, 17-ը հունվարի, 2018թ․

Այսօր առավոտյան Նազրանում հրկիզվել է իրավապաշտպան «Մեմորիալ» կազմակերպության գրասենյակը: Այս մասին հաղորդում է Ինգուշեթիայի արտակարգ իրավիճակների ծառայությունը: Տուժածներ չկան: Այրվել են կազմակերպության համակարգիչները, փաստաթղթերը, գույքը:

Տեսախցիկները արձանագրել են դիմակավորված երկու մարդու, որոնք դրսի կողմից սանդուղքով բարձրանում են շենքի երկրորդ հարկը, որտեղ տեղակայված էր «Մեմորիալ»-ի գրասենյակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG