Մատչելիության հղումներ

Իրանը, ինչպես և Ռուսաստանը, Սիրիան և Թուրքիան, դեմ է ԱՄՆ-ի առաջարկին


Սիրիա - «Սիրիական ժողովրդավարական ուժերի» աշխարհազորայինները Ռաքքայում, հոկտեմբեր, 2017թ․

Իրանը միացել է Ռուսաստանին, Սիրիային և Թուրքիային ու հայտարարել, որ դեմ է Սիրիայում 30-հազարանոց ամուր սահմանային ուժեր ստեղծելուն:

Նման առաջարկ արել է Միացյալ Նահանգները, պնդելով, որ դա անհրաժեշտ է՝ «Իսլամական պետության» զինյալներին երկրից դուրս պահելու համար: Ըստ այդմ՝ զորախումբը պետք է վերահսկի Թուրքիայի և Իրաքի հետ սահմանակից շրջանները և կազմված լինի քրդերի առաջնորդած «Սիրիական ժողովրդավարական ուժերից»:

«Նոր ծրագիրը, որը ամերիկացիները պատրաստել են Սիրիայի համար, խախտում է միջազգային օրենքը և դավադրություն է Սիրիայի ու տարածաշրջանի ինքնիշխանության և անվտանգության դեմ», - երեկ ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG