Մատչելիության հղումներ

Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռոհանիին իրանական տանկերի խորտակման կապակցությամբ


Հայաստանի և Իրանի նախագահների հանդիպումը Թեհրանում, արխիվ
Հայաստանի և Իրանի նախագահների հանդիպումը Թեհրանում, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ Չինաստանի արևելյան ափերի մերձակայքում իրանական «Սանչի» նավթատարի հրդեհվելու ու խորտակման կապակցությամբ, ինչի հետևանքով զոհվել են նավի անձնակազմի տասնյակ աշխատակիցներ:

Սարգսյանը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել Ռոհանիին և Իրանի բարեկամ ժողովրդին, իսկ զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթել համբերություն, ուժ և կորով՝ հաղթահարելու համար այդ ողբերգությունը, ասված է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Հիշեցնենք, հունվարի 6-ին Հարավային Կորեա ուղևորվող իրանական նավթային տանկերը՝ 32-հոգանոց անձնակազմով, բախվել է չինական բեռնատար նավի, ինչի հետևանքով տանկերի վրա հրդեհ է բռնկվել, և այն մեկ շաբաթ անց խորտակվել է: Փրկարարները հայտնաբերել են երեք մարմին, տանկերի անձնակազմի մյուս 29 անդամները ևս արդեն մահացած են համարվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG