Մատչելիության հղումներ

Հաջորդ նախագահը պետք է լինի մարդ, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել․ Սերժ Սարգսյան


Նախագահ Սերժ Սարգսյանի պատկերացմամբ, Հայաստանի չորրորդ նախագահը պետք է լինի մի անհատ, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել:

«Խոսքը պետք է գնա մի մարդու, մի անհատի մասին, ով անցած ճանապարհ ունի, ունի ճանաչում և՛ երկրի ներսում, և՛ դրսում, կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում, այսինքն՝ կատարել իր ներկայացուցչական ֆունկցիաները և՛ երկրի ներսում, և՛ երկրից դուրս: Ապագա նախագահը, Սերժ Սարգսյանի պատկերացմամբ, պետք է տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, վայելի հեղինակություն և որ ամենակարևորն է՝ անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել» - ասված է նախագահականի հաղորդագրությունում:

Այս մասին Սերժ Սարգսյանը խոսել է այսօր նախագահական նստավայրում թեյի սեղանի շուրջ մի խումբ մտավորականների հետ հանդիպման ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG