Մատչելիության հղումներ

Եվրամիության առաջնորդները Մեծ Բրիտանիային կոչ են անում մնալ ԵՄ-ում


Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Մեծ Բրիտանիային առաջարկել են չլքել Եվրամիությունը: Եվրախորհրդարանում ունեցած ելույթում Տուսկը նշել է՝ եթե Լոնդոնը չփոխի իր հայացքները տեղի ունեցածի վերաբերյալ, ապա «Բրեքզիթն» իրականություն կդառնա «իր բոլոր բացասական հետևանքներով»: «Մեր սրտերն առաջվա պես բաց են Մեծ Բրիտանիայի առջև»,- ասել է Տուսկը:

Յունկերը ևս նման դիրքորոշում է արտահայտել՝ հույս հայտնելով, թե բրիտանական իշխանությունները կլսեն իր խոսքը: «Մեր դուռն առաջվա պես բաց է»,- իր հերթին նշել է Եվրամիության գործադիր մարմնի ղեկավարը: Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալու շուրջ բանակցությունները մեկնարկել են անցյալ հունիսին, դրանք կշարունակվեն մինչև 2018-ի վերջը: Ապա՝ կողմերին վեց ամիս ժամանակ կտրվի՝ ազգային խորհրդարաններում պայմանավորվածությունները վավերացնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG