Մատչելիության հղումներ

ԶՈՒ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի խորհրդաժողովին


Մովսես Հակոբյան, արխիվ
Մովսես Հակոբյան, արխիվ

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Բրյուսելում, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել է զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի մակարդակով Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի խորհրդաժողովին:

Խորհրդաժողովի շրջանակում անցկացվել է երկու նիստ` «Փոխգործունակության հարթակ» նախաձեռնության մեջ ներգրավված, ինչպես նաև Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող պետությունների ձևաչափերով:

««Փոխգործունակության հարթակ» ձևաչափով նիստի ժամանակ քննարկվել են Եվրոպայի հարավային հարևանության տարածաշրջաններից բխող անվտանգության և կայունության մարտահրավերներին և դրանց դիմագրավման ջանքերի համադրմանն առնվող հարցեր: «Վճռական աջակցություն» ձևաչափով անցկացված նիստը միտված էր Աֆղանստանում կոալիցիոն գործողության ընթացիկ խնդիրների ներկայացմանը, խնդրահարույց հարցերի քննարկմանը և ընդհանուր դիրքորոշումների ձևավորմանը»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ գործակցության շրջանակներում մասնակցում է Աֆղանստանում և Կոսովոյում իրականացվող միջազգային խաղաղապահ առաքելությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG