Մատչելիության հղումներ

Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին


Երևան, 16-ը հունվարի, 2018 թ․, պաշտոնական
Երևան, 16-ը հունվարի, 2018 թ․, պաշտոնական

Այսօր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: ՊՆ փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում ամփոփվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության շրջանակներում 2017 թ. ընթացքում կատարված աշխատանքները, նախանշվել են 2018 թ. համագործակցության հիմնական ուղղությունները:

«Պաշտպանության նախարարը համառոտ ներկայացրել է այն ուղղությունները, որոնք ընդգրկվելու են զինված ուժերի արդիականացման 7-ամյա ծրագրում և որոնց շուրջ ակնկալվում է զարգացնել համագործակցությունը ԱՄՆ հետ: Ռիչարդ Միլսն իր հերթին ընդգծել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը շարունակելու՝ ԱՄՆ պաշտպանական գերատեսչության պատրաստակամությունը»,- մասնավորապես, նշված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG