Մատչելիության հղումներ

Չեխիայի խորհրդարանն այսօր կհստակեցնի վարչապետ Բաբիշի կաբինետի հետագա ճակատագիրը


Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշ, արխիվ
Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշ, արխիվ

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը մտադիր է դիմել խորհրդարանի պատգամավորներին՝ խնդրելով վերացնել իր պատգամավորական անձեռնմխելիությունը: Դրանից հետո ոստիկանությունն արդեն կարող է հետաքննել Բաբիշին առնչվող մի գործ, որի շրջանակներում նա մեղադրվում է Եվրամիության սուբսիդիաների գործընթացում մեքենայություններ անելու մեջ:

Չեխիայի ներկայիս վարչապետն ագրոարդյունաբերության ոլորտի խոշոր ձեռնարկատեր է: Ոստիկանությունը կասկածներ ունի, որ 10 տարի առաջ նա թաքցրել է իր ընկերություններից մեկի նկատմամբ սեփականության իրավունքը՝ Եվրամիությունից շուրջ 2 միլիոն սուբսիդիա ստանալու նպատակով: Եվրամիության՝ մեքենայությունների դեմ պայքարի բյուրոն հաստատել է չեխական ոստիկանության կասկածները, սակայն Բաբիշը հերքում է այդ մեղադրանքները, դրանք համարելով քաղաքականացված:

Բաբիշի գլխավորած ANO քաղաքական շարժումն անցած հոկտեմբերին հաղթանակ է տարել խորհրդարանական ընտրություններում, սակայն չի ստացել ձայների բացարձակ մեծամասնությունը: Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանն, այդուհանդերձ, Բաբիշին է հանձնարարել՝ կառավարություն ձևավորել: Այսօր խորհրդարանում սպասվում է Բաբիշի կաբինետի վստահության քվեարկությունը: Սպասվում է, որ պատգամավորները Բաբիշի կաբինետին անվստահություն կհայտնեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG