Մատչելիության հղումներ

«Լևադա կենտրոնը» նախընտրական հարցումների տվյալներ չի հրապարակի


«Լևադա կենտրոնի» տնօրեն Լև Գուդկով, արխիվ
«Լևադա կենտրոնի» տնօրեն Լև Գուդկով, արխիվ

«Լևադա կենտրոնը» դեկտեմբերի 18-ից՝ Ռուսաստանի նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկի օրվանից, դադարեցրել է իր սոցհարցումների մասին տվյալների հրապարակումները: Այս մասին հայտնել է կազմակերպության ղեկավար Լև Գուդկովը:

2016 թվականին Ռուսաստանի ամենախոշոր սոցիոլոգիական ծառայություններից մեկը համարվող այդ կառույցը ճանաչվել է օտարերկրյա գործակալ: Ընտրական օրենսդրության համաձայն՝ նման կարգավիճակ ունեցող կազմակերպությունները չեն կարող որևէ կերպ մասնակցել ընտրություններին ու հանրաքվեներին, հակառակ դեպքում նրանց սպառնում են տուգանքներ կամ նույնիսկ փակում, «Վեդոմոստի» թերթի հետ զրույցում պարզաբանել է Գուդկովը:

Ավելի վաղ Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը (ВЦИОМ), որը, ինչպես նշում է «Վեդոմոստի»-ն, ամբողջությամբ վերահսկվում է պետության կողմից, հրապարակել է նախընտրական հարցման արդյունքները, ըստ որոնց՝ ռուսաստանցիների 67 տոկոսը հայտարարել են նախագահական ընտրություններին մասնակցելու մասին: Միևնույն ժամանակ, «Լևադա կենտրոնի» դեկտեմբերյան հարցումները վկայում են, որ յուրաքանչյուր հինգերորդ ռուսաստանցին չի գնա ընտրության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG