Ռուսաստանը այսօր հանդիսանում է Եվրոպայի հիմնական սպառնալիքը: Այս մասին Բրյուսելում ՆԱՏՕ-ի համաժողովին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի շտաբների միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը:
Ամերիկացի բարձրաստիճան զինվորականի խոսքով՝ Ռուսաստանը արդիականացրել է իր միջուկային զենքը և նավատորմը, ինչպես նաև զբաղվում է կիբերպատերազմների սարքավորումների մշակմամբ:
Գեներալը, հիշեցնելով 2008 թվականի Վրաստանի հետ հակամարտության և 2014-ի Ղրիմի բռնակցման մասին, կարծիք է հայտնել, թե այդ դրվագները թույլ են տալիս խոսել այն մասին, որ Ռուսաստանը «օգտագործելու է իր հնարավորությունները»: