Մատչելիության հղումներ

Կոսովոյում սերբ քաղաքական գործիչ է սպանվել


Կոսովո - Ոստիկանությունը դեպքի վայրում, Միտրովիցա, 16-ը հունվարի, 2018թ․

Ազգությամբ սերբ քաղաքական գործիչ Օլիվեր Իվանովիչը սպանվել է երկու մասի բաժանված Կոսովյան Միտրովիցայում:

Իվանովիչի փաստաբանը «Ազատություն» ռադիոկայանի բալկանյան ծառայությանը հայտնել է, որ քաղաքական գործիչը սպանվել է հունվարի 16-ի վաղ առավոտյան՝ հրազենով: Իվանովիչի թիմակից Քսենյա Բոժովիչի խոսքով՝ ոստիկանությունը դեպքի վայրում երեք փամփուշտ է հայտնաբերել:

Օլիվեր Իվանովիչը 2008-2012 թվականներին Սերբիայի կառավարությունում զբաղեցրել է Կոսովոյի հարցերով պետքարտուղարի պաշտոնը: 2016 թվականին նրան 9 տարվա ազատազրկման են դատապարտել 1998-99 թվականներին ալբանացի բնակչության դեմ կատարած պատերազմական հանցագործությունների համար, սակայն վճիռը չեղարկվել է, և քաղաքական գործիչը ազատ է արձակվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG