Մատչելիության հղումներ

«Ժառանգություն» կուսակցությունը չի միանա «Ելք» դաշինքի՝ թանկացման դեմ հունվարի 19-ին հրավիրած երթին։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

Խոսելով պատճառներից, Մարտիրոսյանն ասաց. - «Ինչո՞ւ ես ուրիշի քաղաքական օրակարգին միանամ, նամանավանդ, եթե ես կարծում եմ, որ դա լավագույն լուծումը չի։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ իր քաղաքական իմիջի մասին պետք է մտածի, որոշակի դիվիդենտներ պետք է հավաքի, և այդտեղ բացարձակ վատ բան չկա»։

Ըստ «Ժառանգության» փոխնախագահի, Հայաստանում արմատական բարեփոխումներ են հարկավոր։

«Հայաստանում պետք է իշխանափոխություն, որպես առաջին քայլ։ Այդ ամենին հասնելու համար պետք է ակտիվ հասարակություն, այդ ակտիվ հասարակությունն ունենալու համար պետք է, որ ընդդիմությունը միավորվի, որովհետև առանց միասնական ընդդիմության որևէ մեկը Հայաստանում չի կարող որևէ քայլ կատարել։ Մենք այդ տեսակետի կողմնակիցն ենք։ Հիմա մեր գործընկերները՝ «Ելք» դաշինքի, որոշել են քաղաքական ինչ-որ գործընթաց սկսել խորհրդարանից դուրս՝ կարծելով, որ խորհրդարանում իրենց լիազորությունները չի բավարարում, ձայները չի բավարարում, որպեսզի կարողանան ինչ-որ պրոցես տանել, խնդիր չեմ տեսնում», - ասաց Մարտիրոսյանը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG