Մատչելիության հղումներ

ՖԻՖԱ-ին սկսել է հետաքրքրել ռուս ֆուտբոլիստների կողմից դոպինգի հնարավոր օգտագործումը


Գրիգորի Ռոդչենկով, արխիվ
Գրիգորի Ռոդչենկով, արխիվ

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն դիմել է մոսկովյան հակադոպինգային լաբորատորիայի նախկին ղեկավար Գրիգորի Ռոդչենկովին, ում տրամադրած տեղեկությունները ռուսաստանյան մարզիկների շրջանում զանգվածային որակազրկումների են հանգեցրել:

Ռուսաստանյան ֆուտբոլում դոպինգի մասին ՖԻՖԱ-ի հարցումը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ Ռուսաստանը ավարտին է հասցնում 2018 թվականի հունիս-հուլիսին երկրի տարածքում նախատեսված ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմակերպման աշխատանքները:

ՖԻՖԱ-ն նախկինում չէր նշում, որ ռուսաստանյան դոպինգ-սկանդալը կանդրադառնա մրցաշարի անցկացման վրա: Միջազգային ֆեդերացիան նախկինում չէր դիմել Ռոդչենկովին տեղեկություն ստանալու նպատակով, թեև ռուսաստանցի նախկին պաշտոնյան ցուցմունք էր տվել նաև ռուսաստանյան ֆուտբոլում դոպինգի հնարավոր օգտագործման 34 դեպքի մասին, այդ թվում՝ երկրի հավաքականի անդամների կողմից, ովքեր մասնակցել են 2014-ի աշխարհի առաջնությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG