Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 01:15-ի սահմաններում, Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի զինծառայող, 1998թ. ծնված Հարություն Վանյայի Խաչատրյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում: