Հարավսլավիայի փլուզումից ի վեր Ճապոնիայի ղեկավարը առաջին այցն է կատարում Բելգրադ:
Սերբիայի մայրաքաղաքում Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են նաև գործարարներ, ընդունել է նախագահ Ալեքսանդր Վուչիչը: Նախատեսված են Աբեի հանդիպումները Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
«Ճապոնիան մտադիր է ակտիվ տնտեսական կապեր ստեղծել Արևմտյան Բալկանների հետ», - հայտարարել է Ճապոնիայի կառավարության ղեկավարը:
Ճապոնիայի վարչապետը վերջին անգամ Սերբիա էր այցելել 1987 թվականին, երբ այդ երկիրը դեռևս Հարավսլավիայի մաս էր կազմում, և Բելգրադն էլ այդ պետության մայրաքաղաքն էր:
Աբեն իր 5-օրյա շրջագայության ընթացքում Սերբիայից բացի կայցելի ևս 5 երկիր՝ Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Բուլղարիա և Ռումինիա: