Մատչելիության հղումներ

Երթուղայինների վարորդների գործադուլ Մալաթիա-Սեբաստիայում


Երթուղայինների վարորդների գործադուլը Մալաթիա-Սեբաստիայում, Երևան, 16-ը հունվարի, 2018թ․

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում մի քանի երթուղային գծերի վարորդներ գործադուլ են հայտարարել՝ բողոքելով ավտոմեքենաների լիցքավորման գազի թանկացումից:

Վարորդները մեքենաները շարքերով կանգնեցրել են Անդրանիկի փողոցի վրա՝ հայտարարելով, որ աշխատանքի չեն գնա, մինչև խնդրին լուծում չտրվի:

Վարորդները պնդում են՝ թանկացումներն անօրինական են, իրենք էլ չեն կարողանում գումար վաստակել:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ազգային ժողովում ևս քննարկվում է թանկացումների հարցը, և որ խնդրին կաշխատեն լուծում տալ:

Այս պահին շարունակվում է երթուղայինների վարորդների գործադուլը: Նրանց խոսքով՝ վաղը ևս չեն պատրաստվում դուրս գալ աշխատանքի:

Հիշեցնենք՝ Հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում տարեսկզբից մինչև 15 տոկոսով թանկացել են բենզինն ու մեքենաների լիցքավորման գազը, գյուղատնտեսության մեջ լայնորեն կիրառվող դիզվառելիքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG