Մատչելիության հղումներ

Չեչնիայի բանտում իրավապաշտպանին բուժօգնություն չի ցուցաբերվում


Իրավապաշտպան Օյուբ Տիտիև, արխիվ
Իրավապաշտպան Օյուբ Տիտիև, արխիվ

Ռուսաստանյան հայտնի «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնի Չեչնիայի գրասենյակի ղեկավար Օյուբ Տիտիևը չի կարողանում բժշկական օգնություն ստանալ, քանի որ Շալի քաղաքում գտնվող մեկուսարանի աշխատակիցները թույլ չեն տալիս բժշկին մուտք գործել նրա մոտ: Կալանավայրում չկա բժշկի սենյակ, անձնակազմը հրաժարվում է ներս թողնել բժշկին, ասելով, որ չունեն քննիչի թույլտվություն:

Անցյալ շաբաթ Տիտիևը երկու ամսվա ազատազրկման է դատապարտվել: Նրան մեղադրում են մարիխուանա պահելու համար։

Տիտիևի աջակիցները Չեչնիայի իշխանություններին մեղադրում են իրավապաշտպանի հարազատների նկատմամբ ճնշումներ գործադրելու մեջ։

Հունվարի 14-ին հայտնի դարձավ, որ Տիտիևի ընտանիքը ստիպված է եղել լքել Չեչնիայի տարածքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG