Մատչելիության հղումներ

Սիմոնյանը Մակրոնին կոչ է անում ուշադիր կարդալ Ֆրանսիայի Սահմանադրությունը


RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյան, արխիվ
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյան, արխիվ

Ռուսաստանյան պետական RT (Russia Today) հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Ֆրանսիան վերջին շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ չի հավատարմագրում իր լրագրողին և թույլ չի տալիս մասնակցել մամուլի ասուլիսներին։

«Նախագահ [Էմանյուել] Մակրոնը, ով պաշտպանում է բագետը խոսքի ազատության փոխարեն, պետք է ուշադիր վերանայի Ֆրանսիայի Սահմանադրությունը», - երեկ հայտարարել է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, ակնարկելով անցյալ շաբաթ ՅՈւՆԵՍԿՕ-ին Մակրոնի հղած կոչը, որ վերաբերում էր Ֆրանսիայի ավանդական բագետը ոչ-նյութական ժառանգության ցանկում ընդգրկելուն:

RT France-ի լրագրողին երեկ Փարիզում թույլ չեն տվել մասնակցել Ֆրանսիայի նախագահի մամուլի խոսնակի ասուլիսին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG