Մատչելիության հղումներ

Լիտվան 49 ռուսաստանցիների «սև ցուցակ» է հրապարակել


Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչյուս, արխիվ
Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչյուս, արխիվ

Լիտվան հրապարակել է 49 ռուսաստանցիներից կազմված իր առաջին «սև ցուցակը»։ Ցուցակում ընդգրկված անձանց մուտքը երկիր արգելվում է՝ մարդու իրավունքների խախտումների, կոռուպցիայի և փողերի լվացմանը մասնակցելու համար:

Ցուցակում, որը երեկ հրապարակել է Լիտվայի ներքին գործերի նախարարությունը, հայտնվել են, մասնավորապես, Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը, Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը և Պետդումայի պատգամավոր Անդրեյ Լուգովոյը։

Լիտվայի օրենքը մոդելավորվել է ԱՄՆ «Մագնիտսկու ակտի» վրա: «Մագնիտսկու ցուցակը» պաշտոնական Վաշինգտոնը սահմանել է 2012 թվականին, այնուհետև պարբերաբար ընդլայնում է այն: Ցանկում ներառված մարդկանց նկատմամբ պատժամիջոցներ են սահմանված, մասնավորապես՝ արգելված է այն անձանց մուտքը Միացյալ Նահանգներ, որոնք առնչություն ունեն ռուսաստանցի հայտնի իրավաբան Սերգեյ Մագնիտսկու մահվանը կալանավայրում:

37-ամյա Սերգեյ Մագնիտսկին Ռուսաստանի մեկուսարանում մահացել է 2009 թվականի նոյեմբերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG