Իրանի նախագահ Հասան Ռոհանին մարտի 29-ին կժամանի Ադրբեջան: Այս մասին APA գործակալությանը փոխանցել են դիվանագիտական աղբյուրները:
Գործակալության տեղեկություններով այցի ընթացքում Իրանի նախագահը Ադրբեջանի ղեկավարության հետ կքննարկի երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք խնդիրներ: Բանակցությունների առանցքային թեմաներից մեկն, ըստ գործակալության, լինելու է «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի գործունեության հեռանկարը: