Մատչելիության հղումներ

Ռախոյ. «Եթե Պուչդեմոնը վերընտրվի հեռակա կարգով` Կատալոնիայի ուղղակի կառավարումը կպահպանվի»


«Եթե Կարլես Պուչդեմոնը հեռակա կարգով վերընտրվի Կատալոնիայի ինքնավարության ղեկավարի պաշտոնում` Մադրիդը կպահպանի այդ տարածաշրջանի ուղղակի կառավարումը», ֊ այսօր Մադրիդում` իշխող «Ժողովրդական կուսակցության» ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իսպանիայի վարչապետ Մարիան Ռախոյը:

«Աբսուրդ է, երբ Կատալոնիայի ղեկավարի պաշտոնին հավակնում է մի մարդ, որը գտնվում փախուստի մեջ` Բրյուսելում: Պուչդեմոնը պետք է անձամբ ներկա լինի Բարսելոնայում` պաշտոնը ստանձնելու նպատակով: Հակառակ դեպքում` մենք ստիպված կլինենք վերահաստատել Կատալոնիայի ուղղակի կառավարումը», ֊ նշել է Ռախոյը, ֊ հայտարարելով, որ Պուչդեմոնի ֆիզիկական ներկայության պահանջը «նույնիսկ ոչ թե քաղաքականության կամ օրենքի, այլ բանականության հարց է»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG