Մատչելիության հղումներ

ԼՂ խնդիրը մեկ փաստաթղթով լուծել հնարավոր չէ, անհրաժեշտ է փուլային մոտեցում․ Լավրով


Սերգեյ Լավրով, Մոսկվա, 15-ը հունվարի, 2018 թ․

Այսօր իսկ, «Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանելով Լավրովի այս հայտարարությունը, ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը նշել է․ «Խոսքը փաթեթային լուծման մասին է՝ փուլային իրականացմամբ, ինչի վերաբերյալ բազմաթիվ անգամ հայտարարել են համանախագահ երկրները»:

Ղարաբաղյան խնդիրը մեկ փաստաթղթով հնարավոր չէ կարգավորել: Այսօր կայացած ամենամյա ամփոփիչ մամուլի ասուլիսին նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք տարբեր ու ինտենսիվ ջանքեր ենք գործադրել, կողմերի դիրքորոշումներն ենք ամփոփել, փորձել ենք առանձնացնել այն կետերը, որոնց շուրջ նրանց դիրքորոշումները համընկնում են, միաժամանակ՝ փորձել ենք հուշել այն փոխզիջումները, որոնք կողմերին կարող ենք բերել ընդհանուր հայտարարի այն հարցերում, որոնց շուրջ առկա են տարբեր մոտեցումներ»,- ասել է Լավրովը, հավելելով․ «Խնդրի կարգավորման կոնկրետ ծրագրեր Ռուսաստանը չի կարող ունենալ, քանի որ հակամարտությունը կարող են կարգավորել միայն հակամարտող կողմերը»։

Վերջինիս խոսքով՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան անում են հնարավորը՝ խնդրի կարգավորման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը նաև ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բոլոր առաջարկներին հակամարտող կողմերը տեղյակ են․- «Կողմերը գիտեն, թե ինչ են մտածում համանախագահները, բայց որոշումը հակամարտող կողմերը պետք է կայացնեն։ Մենք ակնկալում ենք, որ դրական ազդանշաններ կստանանք երկու կողմից էլ»:

Նա նաև նշել է՝ համանախագահների կարծիքով, «կարևոր է, որ այսօր հակամարտության գոտում հանգիստ լինի, որպեսզի հնարավոր լինի անցնել քաղաքական կարգավորմանը»։ «Մեկ փաստաթղթով այդ խնդիրը հնարավոր չէ կարգավորել, անհրաժեշտ է փուլային մոտեցում։ Մոտեցում, որը հաշվի կառնի այն հարցերը, որոնց շուրջ արդեն այսօր հնարավոր է համաձայնության գալ, նաև հաշվի կառնի աշխատանքներն այն հարցերի շուրջ, որոնք պահանջում են հավելյալ քննարկումներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»,- հայտարարել է Լավրովը:

Այսօր իսկ, «Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանելով Լավրովի այս հայտարարությունը, ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը նշել է․ «Խոսքը փաթեթային լուծման մասին է՝ փուլային իրականացմամբ, ինչի վերաբերյալ բազմաթիվ անգամ հայտարարել են համանախագահ երկրները»:

Ավեի վաղ՝ 2017 թ․ դեկտեմբերին Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցություններում «լուրջ առաջըթնաց դեռ չկա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG