Մատչելիության հղումներ

«Յուրաքանչյուր ֆուտբոլիստ իր գինն ունի». Մոուրինյոն չի բացառում Մխիթարյանի տրանսֆերը


«Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզիչ Ժոզե Մոուրինյոյին ուղիղ հարց են տվել Մխիթարյանի հնարավոր տրանսֆերի մասին:

Մոուրինյոն պատասխանել է. - «Հենրիխ Մխիթարյա՞նը, իմ մոտեցումն այն է, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ իր գինն ունի, կարևոր չէ, թե ով է, ինչ նշանակություն, մակարդակ, հեղինակություն, կամ կարգավիճակ ունի: Յուրաքանչյուր խաղացող գին ունի։ Եվ ես կույր մարզիչ չեմ, կույր այն իմաստով, որ որևէ խաղացողի համարեմ անձեռնմխելի, որը երբեք չի վաճառվի։ Յուրաքանչյուրն իր գինն ունի», - ասել է մարզիչը՝ նշելով. - «Երբ տրանսֆերի պատուհանը բացվում է, այն բացվում է յուրաքանչյուր ակումբի համար, որոնք հետաքրքրված են մեր խաղացողներով։ Մենք պետք է որոշենք՝ կհամաձայնե՞նք գործարքին, թե՞՝ ոչ»։

Independent -ը նշում է, որ մարզիչը՝ չբացառելով Մխիթարյանի տրանսֆերը, միաժամանակ նշել է, որ նա մարզվում է և հնարավոր է մասնակցի երկուշաբթի օրը Stoke City-ի հետ կայանալիք հանդիպմանը:

«Անգլիայի գավաթի վերջին՝ Derby-ի հետ խաղին Մխիթարյանը մասնակցել է: Հավանաբար կխաղա Stoke City-ի հետ խաղին: Նա մեր խաղացողն է և շատ լավ խաղացող է», - ասել է Մոուրինյոն։

«Արսենալ»-ի նախկին աստղ, ֆուտբոլի տեսաբան Փոլ Մերսոնի խոսքով՝ «Հենրիխ Մխիթարյանը Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստներից է, պարզապես նրա ինքնավստահության վրա «Յունայթեդ»-ում կրակել են»:

Փոլ Մերսոնը «Արսենալ»-ին խորհուրդ է տվել Մխիթարյանին հրավիրել իրենց ակումբ, եթե Ալեքսիս Սանչեսը հեռանա «Արսենալ»-ից՝ նրանց միջև պայմանագիրը չի երկարաձգվում։

The Gardian-ը գրում է, որ «Արսենալ»-ը հետաքրքրված է Մխիթարյանով։ Բրիտանական հեղինակավոր պարբերականը հիշեցնում է, որ «Արսենալ»-ը դեռ 2016-ին էր ցանկանում ձեռք բերել Մխիթարյանին, երբ նա հեռանում էր Դորտմունդի «Բորուսիա»-ից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG