Մատչելիության հղումներ

Զանգվածային դանակահարություն Պերմի դպրոցներից մեկում, կա 15 վիրավոր


Իրավապահներն ու փրկարարները Պերմի տարածքում, 15-ը հունվարի, 2018թ.
Իրավապահներն ու փրկարարները Պերմի տարածքում, 15-ը հունվարի, 2018թ.

Այսօր առավոտյան ռուսական Պերմ քաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած դանակահարության արդյունքում 15 մարդ է վիրավորվել: Այս մասին հաղորդում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը` վկայակոչելով Պերմի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներին:

Քննչական կոմիտեի Պերմի մարզային կառույցի կայքում տեղադրված պաշտոնական հաղորդագրության համաձայն, միջադեպի պատճառը բարձր դասարանների երկու աշակերտների միջև սկիզբ առած ծեծկռտուքն է, որը փորձել են կանխել ուսուցչուհիներից մեկը և միջադեպը հրահրած աշակերտների համադասարանցիները:

Ռուսական աղբյուրների փոխանցմամբ, վիրավորներից 12-ը հոսպիտալացվել են:

«Վիրավորներից երեքի, այդ թվում՝ միջադեպը կանխել փորձող ուսուցչուհու և երկու՝ 15-16 տարեկան դեռահասների վիճակը ծանր է», - նշում են բժիշկները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG