Մատչելիության հղումներ

Անկարան դատապարտում է «Սիրիայի սահմանապահ ուժեր» ստեղծելու՝ Վաշինգտոնի նախաձեռնությունը


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Թուրքիան խստորեն դատապարտում է Սիրիայի քրդերի և Վաշինգտոնի միջև խորացող համագործակցությունը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կիրակի հանդես է եկել հայտարարությամբ` անդրադառնալով արևմտյան մամուլում հայտնված տեղեկությունները, որոնց համաձայն Միացյալ Նահանգները պատրաստվում է Սիրիայի հյուսիսում 30 հազարանոց, առավելապես քրդերից կազմված զորախումբ ստեղծել:

Մամուլի հրապարակումների համաձայն զորախումբը պետք է կրի «Սիրիայի սահմանապահ ուժեր» անվանումը և վերահսկի Թուրքիայի և Իրաքի հետ սահմանակից շրջանները:

«Նման նախաձեռնությունները, որոնց հիմքում համագործակցությունն է [քրդական] «Ժողովրդավարական միություն կուսակցության/Ժողովրդական պաշտպանության ուժեր»-ի հետ հակասում են Միացյալ Նահանգների կողմից ստանձնած պարտավորություններին, վտանգում են Թուրքիայի ազգային անվտանգությունն ու Սիրիայի տարածքային ամբողջականությունը», - նշված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

«Մենք դատապարտում ենք այս սխալ մոտեցումը և մեկ անգամ ևս հիշեցնում, որ Թուրքիան հակված է և ի վիճակի է չեզոքացնել երկրին սպառնացող ցանկացած վտանգ», - նշված է երկրի դիվանագիտական գերատեսչության հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG