16 մարդ է զոհվել է, ևս 65-ը վիրավորվել Իրաքի մայրաքաղաք Բաղդադի կենտրոնում այսօր առավոտյան տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով:
Իրաքի կառավարության տեղեկություններով՝ քաղաքի ամենաբանուկ հատվածներից մեկում` Ավիացիայի հրապարակում տեղի ունեցած պայթյուններն իրականացրել են ինքնասպան ահաբեկիչները:
Իրաքի ներքին գործերի նախարարությունը չի բացառում, որ որոնողական աշխատանքներին զուգահեռ զոհերի թիվն առաջիկա ժամերին կարող է աճել: