Մատչելիության հղումներ

«Ես ռասիստ չեմ». Դոնալդ Թրամփ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

«Ես ռասիստ չեմ», - հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ արձագանքելով լրագրողի հարցին:

Թրամփն այսպիսի հայտարարություն է արել իր հասցեին հնչած սուր քննադատությունից հետո, երբ հինգ օր առաջ Սպիտակ տանն ամերիկացի վեց սենատորների հետ հանդիպմանը Հայիթիից, Սալվադորից ու աֆրիկյան երկրներից ժամանած միգրանտներին բնորոշել է որպես «կեղտոտ անցքից» դուրս եկածների:

Այդ հանդիպմանը ներկա Իլինոյիս նահանգից ընտրված դեմոկրատ սենատոր Դիք Դարբինի խոսքով՝ Թրամփն այդ արտահայտությունն արել է մի քանի անգամ:

Հիշեցնենք՝ Թրամփն այդպես արտահայտվել է այն պահին, երբ երկու սենատորներ ներկայացրել են հանրապետականների ու դեմոկրատականների կազմած փոխզիջումային օրինագիծը, որը թույլ կտա հետաձգել հարյուր հազարավոր երիտասարդ ներգաղթյալների արտաքսումը և միաժամանակ կընձեռի սահմանների հսկողությունը խթանելու հնարավորություն:

Թրամփն ասել է, որ Ամերիկան պետք է ավելի մեծ թվով ներգաղթյալներ ընդունի «Նորվեգիայի նման երկրներից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG